
Խարդախության համար հետախուզվող Արմեն Ու.-ն ձերբակալվել է

Ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով իրավապահ այլ կառույցի ծառայողների հետ, նոյեմբերի 7-ին Փավստոս Բուզանդի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Նոր Նորքի բաժին են ներկայացրել 40-ամյա Արմեն Ու.-ին, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: