Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել Լոս Անջելեսում. Հրաչյա Ռոստոմյան

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 2023 թվականի հունիսին կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Այս հայտնում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության նիստի ընթացքում ասել է ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

«Կալիֆոռնիայում ունենք բավական մեծ հայկական համայնք, և վաղուց գաղափար կար անցկացնելու ընկերական հանդիպումներ Լոս Անջելեսում։ Վերջերս էլ նման առաջարկ ենք ստացել ԱՄՆ-ից և մոտակա ժամանակներս պետք է քննարկենք, թե ինչ ձևաչափով է հնարավոր նման հանդիպում կամ հանդիպումներ կազմակերպել»,- նշել է նա:

Նախագահության անդամներն ընդգծել են, որ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները մեծ ոգևորություն կառաջացնեն Լոս Անջելեսում, որտեղ բնակվող հայերի շրջանում բասկետբոլը մեծ մասսայականություն է վայելում:

Վերջին տարիներին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատում է ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ, որի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930