Բաժիններ՝

Իրանում հայտնել են, որ մշակել են առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր – ԻՀՊԶ) Օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն նոյեմբերի 10-ին հայտարարել Է, որ երկրում մշակել են առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը:

«Իրանը մշակել Է հիպերձայնային բալիստիկ հրթիռ հակաօդային պաշտպանության համակարգի հակազդման համար: Այս նոր հրթիռը կանցնի հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերի միջով»,- մեջբերում Է Fars գործակալությունը հրամանատարի խոսքը:

«Այս հրթիռը նպատակաուղղված Է հակառակորդի հակահրթիռային համակարգերի դեմ եւ մեծ թռիչք Է հրթիռների զարգացման բնագավառում»,- հավելել Է Հաջիզադեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930