 
                        Մառնեուլի-Սադախլո միջպետական ճանապարհին բախվել վրացական և հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները
 
                                    Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլի-Սադախլո միջպետական ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ըստ aliq.ge-ի՝ հայտնում է MarneuliFM-ը:
Առկա տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 09:00-ին, Մառնեուլի-Սադախլո ճանապարհի 19–րդ կիլոմետրի հատվածում:
Իրար են բախվել վրացական պետհամարանիշով Toyota մակնիշի և հայկական պետհամարանիշով LADA մակնիշի ավտոմեքենաները. տուժածներ չկան։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        