
«ԱԳԿ-ում պատմամշակութային արժեքներին ֆիզիկական և բարոյական վնաս հասցնելու հետ կապված հարուցվել է քրեական գործ». Արևիկ Սարգսյան

Հերունու ազգային տիեզերական կենտրոն» նախագծի ղեկավար Արևիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ, նոյեմբերի 6-ին, Արագածոտնի քննչական վարչության քննիչի հետ այցելել էի Արագածի գիտական կենտրոնը (ԱԳԿ) քննչական գործողության կատարմանը մասնակցելու հրավերով։ Երեք ժամ տևեց։ ԱԳԿ-ում սեպտեմբերին փառատոն կազմակերպելու արդյունքում պատմամշակութային արժեքներին ֆիզիկական և բարոյական վնաս հասցնելու հետ կապված հարուցված է քրեական գործ ընդդեմ Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ՓԲԸ-ի։
Մանրամասները չեմ բացահայտի քննչական գործողությունների ընթացքին չխանգարելու պատճառով»։