«Քաղաքական, տեղեկատվական պրեսսինգը պետք է լինի չդադարող, դրան պետք է անընդհատ տեմպ հաղորդել ու պայքարը սնուցել». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ » խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է․ «Արմեն Աշոտյանը քաղաքական ամենամեծ փորձություններն ու թրծվածությունն անցած դեմքերից է։

Աշոտյանը միայն վախեր ունի հարազատի, ընկերոջ, հայրենիքի կորստի, բայց ոչ երբեք ձերբակալվելու ու կալանավայրում հայտնվելու հետ կապված։

Այնպես որ նրա մասին գրվող գրառումները ոչ այդքան սատարման, որքան այս իշխանության անբարոյականության դրսևորումները ևս մեկ անգամ ի ցույց դնելու նպատակ ունեն։

Ճիշտ է՝ շատերիս համար ամեն ինչ դեռ շատ վաղուց էր պարզ, սակայն մեկ անգամ ասելով ու առաջ անցնելով, ոչ մի հարց չի լուծվում։

Քաղաքական, տեղեկատվական պրեսսինգը պետք է լինի չդադարող, դրան պետք է անընդհատ տեմպ հաղորդել ու պայքարը սնուցել։

Արմեն ջան, նույնիսկ իմաստ չեմ գտնում ասելու՝ պինդ եղիր։ Դու միշտ այդպիսին ես»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930