Քյարամյան կոչված ոչնչությունը ստանձնել է Նիկոլի հանձնարարությունը կատարելու պարտականությունը. ինձ բերման ենթարկելը գուցե թե ժամերի հարց է. Արմեն Աշոտյան

Քիչ առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Մոտակա ժամանակահատվածում այս սրիկաները շատ զավեշտալի պատրվակով պլանավորում են ինձ ձերբակալել։ 21:30-ին այս էջում կլինեմ ուղիղ եթերում։
Միացե՛ք»,-գրել էր նա:

Եվ ահա րոպեներ անց արդեն ուղիղ եթերում Արմեն Աշոտյանը մանրամասնեց, որ իշխանությունները ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են նորից անդրադառնալ չորս տարվա վաղեմության մի գործի, որի շրջանակներում տարբեր մարդկանց են հարցաքննել, սակայն ապարդյուն։

«2018 թվականից, ինչ էս սրիկան և իր թափթփուկները եկան իշխանության, նրանք համառորեն փորձում էին ինձ ու իմ մերձավոր շրջապատի վրա ճնշում գործադրել և քրեական գործեր սարքել,- իր ուղիղ եթերն այսպես սկսեց Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով այս տարիների ընթացքում իշխանությունների կողմից իրեն վերագրված գործերը, որոնք, ի վերջո, հիմնազուրկ լինելու պատճառով կարճվել են, ապա հավելեց, – 2018 թ․-ից Բժշկական համալսարանում, որտեղ ես եղել եմ Հոգաբարձուների խորհդրի նախագահ, Պետական վերահսկողական ծառայություն կոչված Նիկոլական հերթական կույրաղիքը ստուգումներ էր իրականացրել։ Մի տխրահռչակ տղա կա էս երկրում՝ Դավիթ Սանասարյանը (շատ ցավում եմ իր համար․ ժամանակին ավելի մեծ հույսեր էր տալիս այդ երիտասարդը՝ որպես «Ժառանգություն» կուսակցության անդամ)։ Ինչևէ, Դավիթ Սանասարյանը ՊՎԾ պետ է լինում, Բժշկական համալսարան են մտնում նպատակային ստուգումներով, որ ինձ վրա ինչ-որ կեղտ բռնեն։ Մտնում են, դուրս են գալիս․ հազար ու մի խնդիրներ, գործարքներ (հիշում եք՝ Դավիթ Սանասարյանը նստեց- դուրս եկավ Արսեն Թորոսյանի բազարներով, էլի հանգամանքներ կան, որոնց մասին մի օր արժե խոսել)»։

Արմեն Աշոտյանն ամփոելով միտքը, նշեց, որ Դավիթ Սանասարյանի`ՊՎԾ պետ ժամանակ, ՊՎԾ-ն իր ստուգումների հաստափոր տեղեկանքում անդրադառնում է Բժշկական համալսարանի տարբեր տարիների, տարբեր ռեկտորներին վերաբերող դրվագների։

Կարդացեք նաև

«Մի դրվագով փորձում է «բոչկա գլորել» ինձ վրա, որովհետև Բժշկական համալսարնն այդ ժամանակահատվածում ինչ-որ բիզնես հարաբերություններ է ունեցել այսօրվա Դիմադրության շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ֆիրմաներից մեկի հետ։ Այնքան հիմարություն է գրած լինում Դավիթ Սանասարյանի ղեկավարած կոնտորան, ու ես գիտեմ՝ ինչու է նա դա գրում, և ում ուղղորդմամբ։ Ըստ օդում կախված լուրերի՝ նա որոշակի բան է ստանում իմ դեմ գրելու համար։ Մի խոսքով, նման թուղթ են գրում․ չորս տարի այդ փաթեթը տարբեր իրավապահ մարմիններով շրջանառվում է։ Դավիթ Սանասարյանին հանում են, գալիս է Քյարամյան կոչված անհայտ ծագման, բառի բուն իմաստով, մարդ, որն իր հոր անունն անգամ չգիտի, ուզում է ճշմարտություններ գտնել ուրիշների մասին։ Այդ սրիկան, որ իր հոր իրական անունն անգամ չգիտի, փորձում է ճշմարտություններ բացահայտել այլոց մասին, այդ գործը փորձում են փքել, սարքել ինչ-որ թեմա, գործն ուղարկում են ԱԱԾ, այնտեղ քննում են տեսնում են՝ ոչ մի «զացեպկա» չունեն ինձ կամ Իշխանին բռնելու համար, Հակակոռուպցիոն կոմիտեում էլ են տեսնում, որ իրավական առումով կպնելու որևէ տեղ չկա մեր հանդեպ։ Այս չորս տարվա ընթացքում այս ոդիսականը, այս Քյարամյան կոչվածը գալիս դառնոմ է, ու այն գործը որի տակ ոչ մի բան չկա, նորից վերահսցեագրվում է այս օբյեկտին»։

«Այսպես ասած, անհայտ ծագման բանջարեղենը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ վիզ ա առնում, որ Աշոտյանի դեմ գործ կսարքի։ Այդ սուբյեկտը, լինելով սուտ բարեպաշտ, ստանձնում է հերթական կեղտոտ առաքելությունը՝ կատարելու Նիկոլ Փաշինյանի նման ոչնչության նման հանձնարարականը»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը։
Աշոտյանի խոսքով՝ գործը տարբեր կառույցներով է անցնում և հասնում է Քննչական կոմիտեի «այսօրվա ոչնչության մոտ, նա էլ Նիկոլին զեկուցում է՝ այդ գործով դալշեն կտամ»։

Արմեն Աշոտյանը հավելեց, որ այս գործի մանրամասների մասին իր շահերը ներկայացնող փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը կանդրադառնա, երբ անհրաժեշտությունը լինի։

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ այսօր «Ընդդեմ Արցախի հանձնման» հանրահավաքի ժամանակ է տեղեկացել, որ գործով կա բերման ենթարկված՝ Բժշկական համալսարանի նախկին ռեկորը, յոթանասունամյա վաստակաշատ բժիշկ Միքայել Նարիմանյանը, որին չորս տարվա ընթացքում չեն կանչել հարցաքննության, որը հայտնի է որպես ՀՀ լավագույն թոքաբան, որպես Վեհափառի բժիշկ։

«Ակնհայտ է, որ եթե սրիկաները դիմել են նման աղաղակող ապուշությանը, ճանապարհ են բացում ինձ ձերբակալելու համար»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ իրեն բերման ենթարկելը գուցե թե ժամերի հարց է»,- ասաց նա` ավելացնելով.

«Ակնհայտ է, որ այդ գործընթացը պատահական չէ․ չորս տարի ֆռռացրել են այդ թղթերը, ու վդռուգ, երբ Արցախի հանձնման պրոցես է տեղի ունենում ու ես, որ ամենաբովանդակային ու հիմնավորող քննադատողներից եմ, մարդ, ով դուրս է գնում գալիս՝ միջազգային հարթակներից պատմելու քո սրիկայությունների մասին, հիմա երևի թե ես կամ Իշխանը ապաշքարա մնացել ենք կոկորդումդ… Ակնհայտ է, որ դու ամեն ձևով փորձելու ես Ղարաբաղի հարցը լուծել ոչ հայանպաստ նպատակով։ 2018 թվականից փորձում են եփել, Քյարամյան կոչված ոչնչությունը ստանձնել է Նիկոլի հանձնարարությունը կատարելու պարտականությունը, տարել են ծեր, վաստակաշատ հիվանդ մարդուն, և ճանապարհ են հարթում ինձ ձերբակալելու համար՝ չունենալով որևէ հիմք»,-իր խոսքն ուղղեց Փաշինյանին ու Քյարամյանին։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը ՊՎԾ պետի պատծտոնից հրաժարական տվեց, քանի որ իր դեմ չարաշահումների փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել:

Այդ օրերին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրությամբ տեղեկացրել էր.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը»:

Տեսանյութեր

Լրահոս