
Ցորենի գինն ավելի քան 6 տոկոսով նվազել է Չիկագոյի ապրանքային սակարանում

Չիկագոյի ապրանքային սակարանում ցորենի դեկտեմբերյան ապառնագրի արժեքն ավելի քան 6 տոկոսով նվազել է սեւծովյան հացահատիկային նախաձեռնությանը ՌԴ-ի մասնակցության վերսկսումից հետո, վկայում են սակարկությունների տվյալները:
Երեւանի ժամանակով 14:33-ի դրությամբ ցորենի գները նվազել են 6,29 տոկոսով՝ մինչեւ 8,45 դոլար մեկ բուշելի դիմաց: Երեւանի ժամանակով 14:42-ին ցորենի ապառնագիրն էժանացել է 5,98 տոկոսով՝ հասնելով 8,48 դոլարի մեկ բուշելի դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: