Ինքնասպանություն՝ Երևանում, 20-22 տարեկան տղան նետվել է Դավթաշենի կամրջից․ Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից նետվելով` քաղաքացին ինքնասպանություն է գործել։ Այս մասին հայտում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են 20-22 տարեկան տղայի դի՝ բերանքսիվայր ընկած։