
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում է։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին լուրը։
Իսկ թե ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի այցն Արցախի Հանրապետություն և որքան է երրորդ նախագահը մնալու այնտեղ՝ գրասենյակից չեն մանրամասնել՝ խոստանալով առավել մանրամասն տեղեկություն տրամադրել ավելի ուշ։