«Դու կարա՞ս քո կյանքի մեջ գոնե մի բան ասես, որ իրականության հետ աղերս ունենա, թե՞ էնքանա որ մի էշություն պիտի դուրս տաս»․ Տիգրան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Տրգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանին․․․

Այսօր ԱԺ-ում քո ռեպերտուարին համաձայն՝ կրկին փայլել ես: Ինչպես միշտ փայլել ես քո գավառամտությամբ ու էս խեղճ ժողովրդին նորից ստելուդ ունակությամբ: Ասում ես, թե Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 11-րդ տեղն է զբաղեցնում: Հո, ինչ ուզել խոսելով չի այ, դեգենեռատ:

Դու կարա՞ս քո կյանքի մեջ գոնե մի բան ասես, որ իրականության հետ աղերս ունենա, թե՞ էնքանա որ մի էշություն պիտի դուրս տաս: Բացի քեզ հավատացող ապուշներից, էս երկրում էլի մարդիկ կան, ովքեր քեզ չեն հավատում ու ստերդ հանրային դեմքիդ «ճպցնելու» են: Ի դեպ` փաստերով:

Իրականում, սիրելի հայրենակիցներ, Հայաստանը 58-րդ տեղում է, 6.6 %-ով էլ զիջել է դիրքերը, իսկ 11-րդ տեղում շվեդներն են։ Մեկնաբանությունների տիրույթում տեղադրում եմ խոսքերիս վառ ապացույցը:

Կամ, որ ասում ես, թե Հայաստանում հաղթահարել ես մոնոպոլիան ու օլիգարխիան: Իսկապե՞ս: ԱԺ պատգամավոր ունես մի հատ` Խաչատուր Սուքիասյան անուն ազգանունով, ինքը եթե օլիգարխ չի, բա ի՞նչ ա: Դե, եթե ինքն օլիգարխ չի, ուրեմն ես էլ քո խորթ հերն եմ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930