
«Ես այսօր տրամադրված չեմ». ՀՔԾ պետը՝ լրագրողների հարցերին պատասխանելու մասին

Այսօր Հատուկ քննչական կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ հարցերը կարող են գրավոր ուղարկել։
«Ես այսօր տրամադրված չեմ»,- նշեց Սասուն Խաչատրյանը։
Հարցին՝ ԱԱԾ-ում քննվող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող առանձնատան վաճառքի վերաբերյալ գործն ի՞նչ փուլում է, որն իր և Գլխավոր դատախազի միջև տարաձայնությունների տեղիք էր տվել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ վարույթ իրականացնող մարմնին պետք է հարցնեն։
Հաջորդ հարցին՝ կարո՞ղ են նույն հարցի վերաբերյալ նոր Գլխավոր դատախազի հետ աշխատել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Մենք նոր Գլխավոր դատախազի հետ շատ լավ աշխատում ենք։ Այ ժողովուրդ ջան, թողեք՝ անցնեմ»։