«Սա պիտի հայտատարվի persona non grata»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա պիտի հայտատարվի persona non grata

Թուրքական գաստրոլներով Հայաստանում գտնվող Գարո կամ Կարո, Փայլան կամ Փալյանը, ով ադրբեջանցիների հետ միասին սգում է Խոջալուի «ցեղասպանությունը», ասելով՝ «Յարգանքով կ՚ոգեկոչեմ Խոճալուի մէջ սպաննուած հարիւրաւոր ատրպէյճանցիները։ Ատրպէյճանցի ժողովուրդը 27 տարիէ ի վեր արդարութիւն կը պահանջէ։ Յարգանքով կ՚ոգեկոչեմ Ատրպէյճանի Սումկայիթ քաղաքին մէջ սպաննուած հարիւրաւոր հայերը։ Հայ ժողովուրդը 31 տարիէ ի վեր արդարութիւն կը պահանջէ։ Անտեսենք ոճիրներուն եւ անոնց զոհերուն ու ոճրագործներուն ինքնութիւնը։

Մրցակցութեան մէջ չդնենք վիշտերը։ Փետրուարի 26-ին բոլորս ըլլանք խոճալուցի ատրպէյճանցի, փետրուարի 27-ին ալ՝ սումկայիթցի հայ։ Առերեսուինք, բուժուինք…», Էրդողանի անվան միլի մեջլիսի երեւանյան հյուրախաղերում կատարում է գլխավոր թուրքի, типа՝ Էնվերի կամ Թալեաթի դերը։

Սա թուրքական իր գաստրոլներին եկել է կոնկրետ միսիայով՝ Հայաստանի քաղաքական ուժերին եւ ընդդիմությանը կոչ անելու համախմբվել դավաճանության, հայրենադավության ու մանկուրտության շուրջ։

Սա, որ «Խոջալուի ցեղասպանություն» է ընդունում եւ հավասարության նշան է դնում Ադրբեջանի ինքնակազմակերպած Խոջալուի եւ Սումգայիթի մորթի միջեւ, ինչի մասին, ի դեպ, ժամանակին ասել էր Այազ Մութալիբովը ռուսական Аргументы и факты-ին՝ հայտարարելով, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել էր ադրբեջանական ընդդիմության կողմից՝ իրեն իշխանությունից հեռացնելու համար, ահա այս թուրքական գեղական թատրոնի շուստրի գաստրայլորը, դիրքերում դեռեւս անթաղ մնացած ու հոշոտված տղաների դիակների «վրա կանգնած», ռազմական հանցագործությունն ու ցեղասպանությունը, դավաճանությունն ու թրքացումը սիրելու եւ ընդունելու կոչեր է անում։

Ու սա Հայաստանում պիտի հայտարարվի persona non grata:

Ափսոսում եմ, որ եվրոպական պառլամենտներում սրա համար կռիվ եմ տվել»։

Տեսանյութեր

Լրահոս