Ոստիկանության հաջորդ տարվա բյուջեն կավելանա 9.6 միլիարդ դրամով

Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից Ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 76.2 միլիարդ դրամ:  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«2022 թվականին Ոստիկանությանը հատկացվել էր 66.6 միլիարդ դրամ: Այսինքն՝ տարբերությունը կազմում է 9.6 միլիարդ դրամ կամ 14.4 տոկոս»,- ասաց Ֆիդանյանը:

Նա նշեց, որ ոստիկանության ոլորտների՝ կազմակերպաիրավական գործունեության, ծառայությունների մատուցման, հասարակական անվտանգության ապահովման և իրավախախտումների դեմ պայքարի քաղաքականության մշակում, մոնիտորինգ և կառավարում ծրագրի գծով հատկացումները կազմում են 74 միլիարդ դրամ, որը 2022 թվականի՝ 65 միլիարդ դրամի համեմատությամբ աճել է 9 միլիարդ դրամով, կամ 15.2 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31