
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող Վահան Ա.-ն ներկայացվել է դատարան

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 30-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 23-ամյա Վահան Ա.-ն, որը փետրվարի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան: