
Ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 27-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Արտաշատի բաժին է տեղափոխվել 55-ամյա Մկրտիչ Հ.-ն, որը 2021 թ. հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: