Բաժիններ՝

17-ամյա պատանին հարվածել էր օտարերկրացուն և հափշտակել նրա բջջային հեռախոսը

Հոկտեմբերի 20-ին, ժամը 21.24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում անհայտ անձը խփել է մի օտարերկրացու և հափշտակել նրա բջջային հեռախոսը:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին տուժող օտարերկրացին հաղորդում է տվել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են ավազակությունը կատարած անձի ինքնությունը:

Հոկտեմբերի 24-ին 17-ամյա պատանին Աբովյան փողոցում հայտնաբերվել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հափշտակած բջջային հեռախոսը:

17-ամյա պատանին ներկայացվել է նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս