Բաժիններ՝

60-ամյա տղամարդու մոտ 30 գրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով ծառայողները Հնաբերդ գյուղում ձերբակալել են 60-ամյա մի տղամարդու։ Կասկածանքը ապօրինի թմրանյութ պահելն ու օգտագործելն էր։ Հնաբերդցի տղամարդը տեղափոխվեց բաժին, որտեղ խուզարկվեց։ Նրա մոտ տոպրակ կար՝ լցված 30 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով։ Նա և հայտնաբերվածը, դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերով, ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս