Բաժիններ՝

Ճարտարապետը թվարկել է խոհանոցի վերանորոգման ընթացքում թույլ տված ամենահայտնի սխալները

Երբ խոսքը վերաբերում է խոհանոցի վերանորոգմանը, արժե հրաժարվել խոհանոցային կղզու վրա լվացարանի տեղադրումից, չափազանց բարձր դարակներից և մի քանի այլ բաներից, ասել է ճարտարապետ Ջորջինա Ուիլսոնը: Նա The Sun-ին տված հարցազրույցում թվարկել է հայտնի սխալները խոհանոցը վերանորոգելիս:

«Խոհանոցային կղզին կարող է կատարել բազմաթիվ դերեր՝ լրացուցիչ ճաշասեղան, բուֆետ, վայր Սուրբ Ծննդյան տոների համար: Լվացարանը մեջտեղում տեղադրելը զգալիորեն սահմանափակում է այս ֆունկցիոնալությունը»,- ասել է մասնագետը։

Չափազանց բարձր դարակները և գզրոցները, շարունակել է նա, դժվարացնում են մաքրումը և հաճախ չեն օգտագործվում, ուստի ճարտարապետը դրանց տեղադրումը նույնպես սխալ է անվանել:
Բացի այդ, պետք չէ սառնարանը շատ մոտ դնել վառարանին, հավելել է ճարտարապետը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ roam in color / Unsplash

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31