Բաժիններ՝

28-ամյա երիտասարդը ձերբակալվել է մի քանի գողությունների համար

Սեպտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանության Դիլիջանի բաժին դիմեց մի կին. Դիլիջանի Շահումյան փողոցի բազմաբնակարան շենքի նրա բնակարանից գողություն էր եղել: Օգոստոսի 14-ից մինչ այդ օրը, երբ ինքը տանը չէր եղել, տարել էին հեռուստացույց ու փոշեկուլ:

Օպերատիվ-քննչական խումբը մեկնեց դեպքի վայր, ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ, Դիլիջանի քննչական բաժնում էլ նախաձեռնվեց քրեական վարույթ: Դիլիջանի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների, ինչպես նաև քննչական մարմնի ծառայողների դատավարական գործողությունների արդյունքում ստացվեց տեղեկություն, որ գողությունն արել է դիլիջանցի 28-ամյա մի երիտասարդ: Իրավապահների հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա բնակարանային մի գողություն էլ արել էր տարվա սկզբներին՝ փետրվարի 26-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում: Այս անգամ էլ տանը մարդ չէր եղել: Հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի մուտքի դուռն ու գողացել ջեռուցման գազի կաթսա, երկու հեռուստացույց, հագուստեղեն, սպասք, այլ իրեր: Այս դեպքով տանտիրոջը պատճառվել էր շուրջ 800 հազար դրամի վնաս:

Բավարար փաստերի հիման վրա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նա կալանավորվել է:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս