Բաժիններ՝

25-ամյա երիտասարդը գողացել է վճարային տերմինալը

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ գողացել են Գյումրիի Մ. Թետչերի փողոցի վճարային տերմինալը:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողությունը կատարելու կասկածանքով, հոկտեմբերի 28-ին հայտնաբերվել, ձերբակալվել և Մուշի բաժին է տեղափոխվել Սարակապ գյուղի 25-ամյա մի բնակիչ:

Նա խոստովանել է, որ տերմինալը գողացել է ինքը և իր վարձակալած «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով տեղափոխելով Գյումրիի Սավոյան փողոցի դաշտամիջյան հատված՝ հանել է տերմինալում եղած 252.000 դրամը, իսկ տերմինալը թողնել է նշված վայրում:

Սարակապցի երիտասարդը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն:

Նա ձերբակալվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս