ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Բիշքեկում

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 2-ին Ղրղզստանի մայրաքաղաքում: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը՝ հոկտեմբերի 28-ին հանդես գալով ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:

«Ղրղզստանի Հանրապետության առաջարկությամբ որոշում է ընդունվել ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել 2023 թվականի հունիսի 2-ին Բիշքեկում»,-ասել է Լեբեդեւը:

Նրա խոսքով՝ ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեն նիստի մասնակիցներին տեղեկացրել է ծառայությունների ազատ առեւտրի, գործունեություն հիմնելու եւ ներդրումներ իրականացնելու շուրջ համաձայնագրի նախապատրաստման վրա աշխատանքի մասին: Այդ հարցի քննարկումից հետո ընդունվել է որոշում, որը ենթադրում է ընթացիկ տարում այդ աշխատանքի ավարտում եւ քննարկման համար այդ փաստաթուղթը ներկայացնել ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս