Բաժիններ՝

Փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակվել ԿԺԴՀ-ի կողմից

Հյուսիսային Կորեան հոկտեմբերի 28-ին փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին ճշտված տեղեկատվությունը հաղորդել են հարավկորեացի զինվորականները:

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ արձակումները տեղի են ունեցել Կանվոնի նահանգի Տոնգչոնի շրջանից ժամը 11:59-ի (Երեւանի ժամանակով 06:59) եւ 12:18-ի (07:18) միջոցին:

«Ուժեղացնելով մեր մոնիթորինգը եւ սթափությունը՝ մեր զինվորականները զորակցում են լիակատար մարտական պատրաստությանը՝ Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությամբ»,-նշել են զինվորականները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեան անցկացրել է առնվազն մեկ բալիստիկ հրթիռի արձակում:

Արձակումը տեղի է ունեցել այն օրը, երբ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան ավարտում են «Հոգուկ» համատեղ զորավարժությունները:

Սեուլը եւ Վաշինգտոնը նույնպես պատրաստվում են խոշոր համատեղ օդային վարժանքներ անցկացնել հաջորդ շաբաթ: Վերջին անգամ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել հոկտեմբերի 14-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս