
57-ամյա տղամարդը համագյուղացու պահեստարան-տնակից գողություն էր արել

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Անիի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի մի բնակիչ համագյուղացու տնից գողություն է արել:
Պարզվել է, որ հոկտեմբերի լույս 17-ի գիշերը Լուսաղբյուր գյուղի 57-ամյա բնակիչը համագյուղացու տանը կից պահեստարան-տնակի դռան կախովի փականը բացել և գողացել էր թթվածին արտադրող էլեկտրական սարքավորում, էլեկտրական տաքացուցիչ և էլեկտրական անկյունահղկիչ՝ պատճառելով մոտ 400 000 դրամի վնաս:
57-ամյա լուսաղբյուրցին հրավիրվել է ոստիկանության Անիի բաժին և խոստովանել արարքը, նաև հայտնել է, որ էլեկտրական տաքացուցիչն ու անկյունահղկիչը վաճառել է անծանոթ անձի:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմնին: