Բաժիններ՝

31-ամյա կնոջ մոտ հայտնաբերվել է մարիխուանա ու կրիստալ, և որ միայն․․․

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 18-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի բնակիչ, 31-ամյա մի կին տանն ու մեքենայի մեջ ապօրինի պահում է զենք ու թմրանյութ:

Տեղեկությունը ճշտելուց հետո նախաձեռնվեց քրեական վարույթ: Հոկտեմբերի 19-ին, դատարանի որոշմամբ, կնոջ տանը կատարվեց խուզարկություն: Հայտնաբերվեց ատրճանակի նմանվող առարկա: Ու՝ ոչ միայն: Հայտնաբերվեցին նաև դեղնականաչավուն և սպիտակ փոշենման զանգվածներ:

Ըստ կնոջ` այդ զանգվածները մարիխուանա ու կրիստալ են:

Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս