Իլոն Մասկն ավարտին է հասցրել «Թվիթեր»- գնելու գործարքը
Միլիարդատեր Իլոն Մասկն ավարտել է «Թվիթեր»-ը գնելու գործարքը: Այս մասին գրել է CNBC-ն:
Նշվում է, որ «Թվիթեր»-ի գործադիր տնօրեն Փարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալը լքել են Սան Ֆրանցիսկոյի գլխամասային գրասենյակն ու այլևս չեն վերադառնա:
Մասկը մինչև հոկտեմբերի 28-ը պետք է ավարտին հասցներ «Թվիթեր»-ը գնելու գործարքը, հակառակ պարագայում դատական վեճի առաջ էր կանգնելու ընկերության հետ:
Նշվում է նաև, որ Մասկը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Թռչունն ազատ է»՝ ակնհայտորեն ակնարկելով գործարքն ավարտին հասցնելու մասին:
Իլոն Մասկը «Թվիթեր»-ը ձեռք է բերել 44 միլիարդ դոլարով: