Բաժիններ՝

Հայաստանի մարմնամարզության հավաքականն Անգլիայում է, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը արդեն Անգլիայում է, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Սպորտային մարմնամարզության 51-րդ աշխարհի առաջնության Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչատրյանը: Մարզիչը կլինի Հայկ Նազարյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում:

Մարմնամարզության աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է անգլիական Լիվերպուլ քաղաքում: Այն մեկնարկել է հոկտեմբերի 26-ին և կեզրափակվի նոյեմբերի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31