Բաժիններ՝

«Փյունիկ»-ը ցավալի պարտություն կրեց «Սլովան»-ից, սակայն պահպանում է խմբից դուրս գալու շանսերը

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը Կոնֆերենցիաների լիգայի H խմբի 5-րդ տուրում հյուրընկալվել էր Բրատիսլավայի «Սլովան»-ին:

Առաջին կեսում երկու թիմերին չհաջողվեց իրացնել պահերը, սակայն երկրորդ կեսի 64-րդ րոպեին «Փյունիկ»-ը ստացավ 11 մետրանոցի հնարավորություն, որն անվրեպ իրացրեց Եվգենի Կոչուկը: Երևանի թիմին չհաջողվեց պահպանել առավելությունը և երկու րոպեի ընթացքում` 84-րդ և 85-րդ րոպեին երկու գնդակ բաց թողեց: «Սլովան»-«Փյունիկ»` 2:1: «Փյունիկ»-ը երկրորդ գնդակը բաց թողեց դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի կոպիտ սխալից հետո:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները «Սլովան»-ը և «Բազել»-ն են, որոնք ունեն 8-ական միավոր: «Փյունիկ»-ը 6 միավորով 3-րդն է: «Ժալգիրիս»-ը, որը սեփական հարկի տակ ոչ ոքի 1:1 հաշվով ավարտեց «Բազել»-ի հետ հանդիպումը, 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Վերջին տուրում «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ կմրցի «Բազել»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին: Երևանյան ակումբի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի արգելքը կհաղթահարի, եթե վերջին տուրում հաղթի «Բազել»-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս