
Հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարել էին

Հոկտեմբերի 5-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ, 27-ամյա երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Երևանյան խճուղում ամրանների վրա ընկնելու հետևանքով:Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժինների ու Շիրակի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գործարանային նրբանցքի տներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 28-ամյա համաքաղաքացին: Նա հոկտեմբերի 25-ին Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
28-ամյա երիտասարդը կալանավորվել է:
Քրեական վարույթը շարունակվում է: