Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 41-ամյա Սեյրան Մ․-ն ձերբակալվել է
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 26-ին, ժամը 04.30-ին, Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 41-ամյա Սեյրան Մ.-ին, որը փետրվարի 1-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ և 185-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա հանձնվել է ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներին: