Բաժիններ՝

Ամառանոցի գողությունը կատարել էր 27-ամյա տղամարդը

Աշտարակի քրեական հետախույզները նախ պարզեցին, որ Տիգրանավան թաղամասում բնակարանային գողություն է կատարվել: Սեպտեմբերին կոտրել էին ամառանոցներից մեկի պատուհանն ու տարել կենցաղային իրեր և ձայնարկիչ: Հանցագործության բացահայտմանը զուգահեռ իրավապահները պարզեցին, որ ամառանոցի տերը Երևանի բնակիչ է: Նա հրավիրվեց ոստիկանության Աշտարակի բաժին և տվեց հաղորդում:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեց տեղեկություն, որ գողությունը կատարել է Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի բնակիչ, 27-ամյա մի տղամարդ: Հոկտեմբերի 23-ին Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Աշտարակի բաժին:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ երիտասարդն իրավապահներին է ներկայացրել գողացած ձայնարկիչը:

Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս