«Հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով հիմնական զեկուցողի հետ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բրյուսելում հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչեւի հետ։

Քննարկեցինք Հայաստան կատարած իր վերջին այցի արդյունքները, ինչպես նաեւ հոկտեմբերի 25-ին հրապարակված Հայաստանի հարցով այս տարվա զեկույցի նախագիծը։

Պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները զեկույցի նախագծի շուրջ մինչեւ վերջինիս լրամշակումը եւ վերջնական ընդունումը Եվրոպական խորհրդարանի կողմից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31