
Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը դուրս են գրվել հոսպիտալներից. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը հոկտեմբերի 27-ի դրությամբ ավարտել են բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել և գտնվում են վերականգնողական արձակուրդում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր: