Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է
Ոստիկանության ՔՈԳՎ և Ապարանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և ձերբակալվել է 51-ամյա Արմեն Վ.-ն:
Նա 2020 թ. մայիսի 8-ից ՌԴ Սմոլենսկի մարզի դաշնային անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի: