![](/banners/BeFunky-design.jpg)
Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/mahvan-elqov.jpg)
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ոսկեվազ-Ոսկեհատ ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված «Ֆոլքսվագենին» և կողաշրջվել. «Օպելի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 32-ամյա ուղևոր Մհեր Գյուլնազարյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն։