Վթարի հետևանքով 16-ամյա վարորդը և նրա անչափահաս ուղևորները տեղում մահացել են. նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում Օշական-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են քննչական և վարութային գործողություններ:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 19։30-ի սահմաններում Օշական գյուղի 16-ամյա բնակիչը, վարելով «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան, Օշական-Աշտարակ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, որի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է առաջացել: Արդյունքում՝ վարորդը և նրա անչափահաս ուղևորները տեղում մահացել են, ևս մեկ անչափահաս ուղևոր, ստացած այրվածքներով և մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Քրեական վարույթով նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում Օշական-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են քննչական և վարութային գործողություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 19։30-ի սահմաններում Օշական գյուղի 16-ամյա բնակիչը, վարելով «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան, Օշական-Աշտարակ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, որի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է առաջացել: Արդյունքում՝ վարորդը և նրա անչափահաս ուղևորները տեղում մահացել են, ևս մեկ անչափահաս ուղևոր, ստացած այրվածքներով և մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։