
«Նիկոլի վարչախումբը բացահայտ սպասարկում է թշնամու շահերը և պատրաստվում Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրել». Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքում իր էջում գրել է. «Նիկոլի և նրա թիմակիցների քաղաքականությունն ի սկզբանե պարզ էր՝ խաղաղության դարաշրջանի կեղծ օրակարգի անվան տակ թշնամուն հանձնել Արցախը, Սյունիքն ու ընդհանրապես ողջ Հայաստանը:
Այն, ինչի մասին զգուշացնում էինք ամիսներ առաջ, այսօր արդեն փորձում են իրականություն դառձնել: Նիկոլի վարչախումբը բացահայտ սպասարկում է թշնամու շահերը և պատրաստվում Հայաստանին նոր կապիտուլյացիա պարտադրել:
Դավաճանական այս ծրագրին է, որ պետք է կանխենք համատեղ ուժերով ու կանխելու ենք»: