![](/banners/BeFunky-design.jpg)
41-ամյա Նաղաշ Մ.-ն կալանավորվել է
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/kalanq.jpg)
Ոստիկանության ՔՈԳՎ և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 25-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 41-ամյա Նաղաշ Մ.-ն, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 182-րդ (Շորթումը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք: