Բաժիններ՝

Սիրիայի ՀՕՊ-ի համակարգերը մի քանի իսրայելական հրթիռ են խոցել

Սիրիայի ՀՕՊ-ի համակարգերը մի շարք հրթիռներ են խոցել, որոնք արձակվել են Իսրայելի կողմից, սիրիացի մի զինվորական վերքեր է ստացել գրոհի հետեւանքով: Այդ մասին հաղորդել էՍիրիայի պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ սիրիական Ikhbariya պետական հեռուստաալիքը հաղորդել էր, որ մի քանի պայթյուն է որոտացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում եւ նրա մերձակայքում. ենթադրվում է՝ իսրայելական ռազմաօդային ուժերի օդային գրոհի պատճառով: «Մոտավորապես 14:00-ին իսրայելական հակառակորդը հրթիռների օգնությամբ օդային ագրեսիա է կատարել օկուպացված պաղեստինյան տարածքների հյուսիսից՝ հարվածներ հասցնելով Դամասկոս քաղաքի մերձակայքի մի քանի կետերի: Մեր ՀՕՊ-ի միջոցները հակազդել են հակառակորդի հրթիռներին եւ խոցել դրանցից մի քանիսը: Ագրեսիայի հետեւանքով մի զինվորական վիրավորվել է, որոշ նյութական վնաս հասցվել»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս