Միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից ոչ հեռու

Միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից մոտավորապես 50 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Ծալկա քաղաքից ոչ հեռու: Այդ մասին ասվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 13:20-ին եւ 13:39-ին:

Էպիկենտրոնը գտնվում է 11 եւ 10 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել է Sputnik-ը:

Տեսանյութեր

Լրահոս