Արագածոտնում արձանագրվել է սևահողի ապօրինի տեղափոխման դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հոկտեմբերի 22-ին վերահսկողական շրջայցի ընթացքում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման դեպք։

Ինչպես հայտնում են ԲԸՏՄ-ից, Աշտարակ-Երևան ճանապարհին քաղաքացի Տ. Հ-ն «Մազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել է շուրջ 12 խմ սևահող։

Բեռնատարի թափքում առկա սևահողն առգրավվել և հանձնվել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքին։

Նշվում է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակում իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Խստացված վերահսկողական ստուգայցերը լինելու են շարունակական։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31