Բաժիններ՝

Նորբերտո Բալեկյանը «Բոկա Խունիորսի» կազմում դարձել է Արգենտինայի չեմպիոն

Կիրակի օրը «Բոկա Խունիորսը» Արգենտինայի առաջնության 27-րդ տուրի եզրափակիչ խաղում 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ինդեպենդիենտեի» հետ։ «Ռասինգը» զուգահեռ խաղում «Ռիվեր Փլեյթի» նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում կարող էր չեմպիոն դառնալ, սակայն թիմը 90-րդ րոպեին 1։1 հաշվով չիրացրեց 11 մետրանոցը, իսկ վերջնաժամկետում հաղթական գոլը խփեց «Ռիվեր Փլեյթը»։

Եզրափակիչ աղյուսակում «Բոկա Խունիորսն» ունի 52 միավոր, «Ռասինգը»՝ 50, «Ռիվեր Փլեյթը»՝ 47։ «Բոկա Խունիորսը» 2019/20 մրցաշրջանից հետո առաջին անգամ նվաճեց Արգենտինայի չեմպիոնությունը։ Միայն «Ռիվեր Փլեյթն» ունի ավելի շատ լիգայի տիտղոս՝ 36:

Հիշեցնենք, որ «Բոկա Խունիորսի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիտ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս