Բաժիններ՝

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան նորովի է մատուցել Modern Talking խմբի հիթը

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան յուրովի է մեկնաբանել հանրահայտ «Մոդերն թոքինգ» խմբի Cheri Cheri Lady հիթը:

Երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում:

Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի: Այդ երկրներն են Ալբանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը, Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Ղազախստանը, Մալթան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սերբիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Վրաստանը, Ֆրանսիան։ Միացյալ Թագավորությունը, որը Ուկրաինայի փոխարեն հյուրընկալելու է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը, 2005 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցի մրցույթին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս