Մբապեն սպորտի պատմության մեջ ամենամեծ պայմանագիրն ունի՝ անհավանական արժեքով
Հարձակվող Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ամենամեծն է սպորտի պատմության մեջ։
Այս մասին են վկայում Le Parisien-ի տվյալները նախորդ մրցաշրջանի վերջում կողմերի կնքած պայմանագրի վերաբերյալ։ Երեք տարվա ընթացքում հարձակվողը կարող է վաստակել մինչև 636 միլիոն եվրո (առանց հարկերի):
Այսպիսով, աշխատավարձը կազմում է տարեկան 72 մլն, պայմանագրի կնքման հավելավճարը՝ 180 մլն, որը կվճարվի երեք փուլով։
Մբապեն կարող է հույս դնել նաև հավատարմության բոնուսի վրա: 2023 թվականի ամռանը նա կստանա 70 միլիոն, 2024 թվականին՝ 80 միլիոն, 2025 թվականին՝ 90 միլիոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը մտադիր է փոխել ակումբը՝ չնայած հակառակի մասին հանրային հավաստիացումներին։
Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը Լիգա 1-ում անցկացրել է 11 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ: