Սիսիան քաղաքի 17-ամյա բնակիչը Երևանում խաղային ապարատի ապակիները կոտրել և գողություն էր արել
Հոկտեմբերի 17-ին, ժամը 04.08-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայի խաղային տարածքից անհայտ անձը գողություն է արել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 03.50-ի սահմաններում անհայտ անձը Մաշտոցի պողոտայի խաղային ապարատի ապակիները կոտրել և բացահայտ հափշտակել է ապարատի մեջ եղած իրերը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Ժամը 04.55-ի սահմաններում Սիսիան քաղաքի 17-ամյա բնակիչը Թումանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին: