25-ամյա երիտասարդը գողություն էր արել համագյուղացու տնից
Հոկտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Գետազատ գյուղի Աղայան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն է եղել։ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը և փորձագետը պարզել են, որ գողությունը կատարվել է ժամեր առաջ։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տան դուռը և կենցաղային ապրանք գողացել։ Հոկտեմբերի 11-ին Արտաշատի քրեական հետախույզները, տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ։ Նա հրավիրվել է ոստիկանության Արտաշատի բաժին ու հայտնել, որ գողությունն ինքն է արել։ Բնակարանային գողության փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
25-ամյա գետազատցին ձերբակալվել է։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։