Բաժիններ՝

Դպրոցից արված գողությունը բացահայտվել է

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցից գողություն է արվել։ Ըստ հաղորդման` հոկտեմբեր ամսին դպրոցից գողացել են չօգտագործված, տուփի մեջ գտնվող սանհանգույցի լվացարանը` պարագաներով:

Աշտարակի բաժնի քրեական հետախույզները գողությունը բացահայտեցին նույն օրը։ Նրանք, օպերատիվ ճանապահով պարզեցին, որ գողությունն արել է դպրոցի աշխատակիցներից մեկը։ 57-ամյա տղամարդը հենց հաղորդման օրը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Նա հայտնել է, որ գողությունն ինքն է արել՝ հոկտեմբերի 15-ին:

Գողոնը հայտնաբերվել է։ Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս