
«Տպավորություն է, որ ես ավելի շատ հավատում եմ «Լիվերպուլին», քան նրա մարզիչը»․ Գվարդիոլա

Պեպ Գվարդիոլան կարծում է, որ ավելի շատ է հավատում «Լիվերպուլին», քան Յուրգեն Կլոպը:
Մոտ երկու շաբաթ առաջ մերսիսայդցիների գլխավոր մարզիչը հայտնել էր, որ «Լիվերպուլն» այլևս չի մասնակցում Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքին։
«Տպավորություն է, որ ես ավելի շատ հավատում եմ «Լիվերպուլին», քան նրա մարզչին: Անցել է ընդամենը տասը տուր՝ աշխարհի առաջնությանն ընդառաջ և մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ եվրոպական մրցաշարեր, գավաթային մրցաշարեր, վնասվածքներ…
Ես արդեն ասացի, որ եթե մնաց 6-7 խաղ, ապա այո թիմը դուրս կլիներ տիտղոսի համար պայքարից։ Բայց ընդամենը 10 տուր է անցել. միլիարդ բան դեռ կարող է տեղի ունենալ»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչը:
10 խաղից հետո «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 7-րդ տեղում է՝ 7 միավոր զիջելով երկրորդ տեղում գտնվող «Սիթիին»: