53-ամյա կինը տարբեր անձանցից խաբեությամբ հափշտակել էր 3 միլիոն դրամ և 5000 դոլար
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, տևական օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 19-ին հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ ստացան տեղեկություններ, որոնք իրացրին՝ համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ։
Նույն օրը Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում հայտնաբերվեց, ձերբակալվեց ու Կենտրոնական բաժին տեղափոխվեց 53-ամյա մի կին։ Նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Քննությանը հայտնի տվյալներով՝ 53-ամյա կինը, արտերկիր մեկնելու գործընթաց կազմակերպելու պատրվակով, տարբեր անձանցից խաբեությամբ հափշտակել էր 3 միլիոն դրամ և 5 հազար դոլար։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։