Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Ազատ Գևորգյանը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ:

Ինչպես  հայտնում են Քննչական կոմիտեից, մինչ այս Գևորգյանը զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնը:Արդարադատության առաջին դասի խորհրդական Ազատ Լյուդվիգի Գևորգյանը ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին Գյումրի քաղաքում:

2005 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2005-2007 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2009-2013 թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչ, նույն բաժնի ավագ քննիչ, ապա՝ Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ

2014-2015 թթ.- Շիրակի մարզի դատախազության դատախազ

2015-2016 թթ.- Կոտայքի մարզի դատախազության դատախազ

2016-2019 թթ.- Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ

III-IX.2019 թ.- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության դատախազ

2019-2021 թթ.- ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ

2021-2022 թթ.- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ

I-X.2022 թ.- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով և խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Տեսանյութեր

Լրահոս